Երբ կինը ստուգեց քնած ամուսնու բջջայինը, գտավ երեք տարբեր հեռախոսային համար, որոնց մասին չգիտեր.
– Պաշտելի կին🤔
-Հրաշք կին🤔
-Իմ երազանքների կինը 🤔
Կինը կատաղեց, ձեռքերը թափահարելով հավաքեց առաջին համարը և հայտնվեց ամուսնու մայրը…Կինը ստիպված որոշ ժամանակ խոսեց խռոված սկեսրոջ հետ։
Հետո զանգեց երկրորդ համարին, այս անգամ էլ ստիպված եղավ որոշ ժամանակ խոսել խռոված տալի հետ…
Հավաքեց երրորդ համարը, այս անգամ սեփական հեռախոսը զնգաց․..
Աչքերն ուռան լացից, որովհետև կասկածում էր անմեղ ամուսնուն։ Կինը չէր կարողանում ներել իրեն, անմիջապես վազեց և ամուսնուն նվեր գնեց՝ հրաշալի կոստյում…
Ամուսինը շատ ուրախացավ․
-Սիրելիս, կարո՞ղ եմ սա հագնել։ Ընկերներով մի քանի օրով գնում ենք քաղաքից դուրս հանգստանալու՝ Ծաղկաձոր։ Կինը ուրախ-ուրախ տվեց իր համաձայնությունը․․․
Ամուսինը հինգ օր հանգստացավ Ծաղկաձորում, հեռախոսում «Հովո ջրամատակարար» գրանցված ընկերոջ հետ…🤗😁❤️
Այնպես որ, եղեք միշտ զգոն 😁🤗