Դեկտեմբերը կսկսվի Աղեղնավորի նշանով Լուսնի վերածնունդով։ Սա հիանալի ժամանակ է զրոյից ապրելու համար , մանավանդ, որ վերափոխումը կսկսվի առաջին օրը, ինչը շատ խորհրդանշական է:
Աղեղնավորները կարող են լինել շատ ամբարտավան, երբեմն էլ կարող են իրենց արարքների համար պատասխանատվությունը փոխանցել ուրիշների վրա: Սա է կենդանակերպի այս նշանի նորալուսնի գլխավոր վտանգը։
Խոստացեք ինքներդ ձեզ, որ ապագայում չեք ներքաշվի արկածների մեջ, նույնիսկ եթե դրանք շահավետ թվան։ Եվ եթե դուք սխալվում եք, ապա դրա համար ուրիշներին մեղադրելու կարիք չկա:
Շատ կարեւոր է ընդունել սխալներն ու ճիշտ եզրակացություններ անել, այլ ոչ թե հանգստացնել ինքներդ ձեզ, որ դուք մեղավոր չեք։
2024 թվականի դեկտեմբերի 1-ին Աղեղնավորի Նոր լուսինը հիանալի ժամանակ է ամբողջ հաջորդ տարին պլանավորելու համար: Այո, դուք պետք է ցանկություններ անեք (ավելի լավ է ծրագրեր գրել՝ սթափ գնահատելով ձեր հնարավորությունները) մինչև Ամանոր։
Ինչ վերաբերում է պլաններին, ապա այս նորալուսինը լավագույն ժամանակն է կարիերայի նպատակները գրառելու համար: Ֆինանսների ոլորտը նույնպես կարելի է շոշափել, սակայն նկատի ունեցեք, որ կրակոտ Աղեղնավորները հեշտությամբ կարող են դրամական նվերներ տալ, բայց նաեւ հեշտությամբ խլել դրանք։
Աղեղնավորը չի սիրում գումար խնայել, ուստի որքան շատ գումար աշխատեք Աղեղնավորի նորալուսնի ժամանակ (դեկտեմբերի 1-ից 3-ը), այնքան ավելի շատ գումար կծախսեք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Մինչ նորալուսինը, դուք պետք է մաքրեք ձեր տունը և ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է: Անպայման պետք է դուրս նետել ավելորդ բաները, այսպիսով տարածքը կմաքրվի, և դուք պատրաստ կլինեք կյանքը սկսել զրոյից։ Մի մոռացեք ձեր մարմինը մաքրելու մասին։
Աղեղնավորները սիրում են հոգ տանել իրենց մասին, ուստի այս պահին կարող եք պայմանավորվել կոսմետոլոգի հետ կամ անցնել դետոքս թերապիայի: Կարող եք նաև փոխել ուտելու ձեր սովորությունները և ընդմիշտ հրաժարվել շատակերությունից, քաղցրավենիքից, ալյուրից և արագ սննդից: