Սիրելի՛ Կանայք և Աղջիկներ․ Շնորհավոր Մարտի 8

Բլոգ

Սիրելի՛ աղջիկներ ու կանայք, Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում ենք բոլորիդ և բոլորիդ մեջ առանձնացնում յուրաքանչյուրիդ անհատապես։

Մաղթում ենք ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ նախաձեռնություններում:

Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդը, չսահմանափակվելով անձնականով, ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը, հիրավի, մեծապես նպաստում է առողջ հասարակությունների և կենսունակ միջավայրերի ստեղծմանն ամենատարբեր ոլորտներում։

Սիրելի՛ կանայք, գեղեցիկը նաև գրավիչ է, հետևաբար, թող գրավչությունն ու փայլը մշտապես ուղեկցեն բոլորիդ ինչպես ձեր առօրյայում, այնպես էլ՝ ձեր կենսակերպում առհասարակ։

Թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցն ամենուր։

Եղե՛ք նախաձեռնող։

Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ ու գնահատված՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում