5 նշան, որոնք վկայում են, որ դուք լավ ծնող եք, անգամ եթե դուք կասկածում եք դրանում

Յուրաքանչյուր ծնող փորձում է իր երեխայի համար լինել իդեալական։ Ոմանք երեխային շատ խիստ դաստիարակություն են տալիս, իսկ ոմանք էլ՝ ուղղակի թույլատրում են ամեն ինչ։ Այնուամենայնիվ ընկնելով տարբեր չափանիշների ետևից հայրիկներն ու մայրիկները մոռանում են այն մասին, թե ինչն է իրականում կարևոր իրենց երեխայի երջանկության համար։Երեխան կիսվում է ձեզ հետ իր անհաջողություններովՀիանալի է, երբ երեխան պատմում է իր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Սակայն ավելի կարևոր է, որ նրանք չվախենան պատմել իրենց անհաջողությունների մասին։ Անհաջողություններով կիսվելու ցանկությունը մարդու բնական պահանջմունքն է։ Երեխան պետք է հասկանա, որ կյանքում լինում են տարբեր իրավիճակներ և ոչ մի ամոթալի բան չկա սխալների և տխրության մեջ։Դուք չեք ընկնում գնահատականների ետևիցԵթե, օրինակ երեխան վատ գնահատական է ստացել դպրոցում, ապա դրա պատճառով նրա մոտ չպետք է վախ առաջանա, որ ծնողները կարող են պատժել։ Վախեցած երեխաները հաճախ պահում են իրենց օրագրերը կամ պատռում են գնահատականի էջը, իսկ երբեմն էլ ուղղակի վախենում են տուն վերադառնալ, քանի որ այնտեղ նրանց պատիժ է սպասվում։ Լավ ծնողները բացատրում են երեխային, որ դպրոցում լավ սովորելը կարևոր է, սակայն ամենակարևորը գիտելիքն է և ոչ թե գնահատականը։ Այսպիսի դաստիարակության ժամանակ երեխան հասկանում է, որ ինքնուրույն կարող է շտկել իրավիճակը։