10 ապացույց, որ Ջրհոսներն ամենալավ ընկերներն են
Ջրհոսը Օդի տարերքի նշաններից մեկն է, որին կառավարում են Ուրանն ու Սատուրնը: Շատերը նրան բարդ և հակասական են համարում: Բայց իրականում այս նշանի տակ ծնվածները շատ բարի են, մեղմ և ուրախ: Նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել և բարձր են գնահատում ընկերությունը: Ահա թե ինչու պետք է բոլորս մեր շրջապատում Ջրհոսներ ունենանք:1. Իսկական ընկերներՋրհոսները Չիպի և Դեյլի նման ցանկացած իրավիճակում պատրաստ են օգնության հասնել: Նրանց բարձր են գնահատում ընկերությունը և երբեք չեմ լքի ընկերոջը նեղ պահին:2. Հետաքրքիր զրուցակիցներ են Ջրհոսի հետ դուք երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ շատ ինֆորմացված են և հաճույքով կիսվում են ձեզ հետ իրենց փորձով:3. Խելացի ենՋրհոսի տված խորհուրդը շատ արժեքավոր կարող է լինել: Նախքան որևէ բան ասելը նա մանրամասն ծանր ու թեթև է անում: Ջրհոսները հիմնականում շատ խելացի են, այդ պատճառով արժե հաշվի առնել նրանց կարծիքը:4. Չեն հոգնեցնում Ջրհոսները ձեզ հարյուրավոր հաղորդագրություններ չեն ուղարկի, դա վերաբերում է դե ընկերներին, թե սիրելիներին և բարեկամներին: Դուք ստիպված չեք լինի արդարացումներ հորինել, եթե ինչ-որ բան չեք ուզում անել: Նրանք ձեզ առանց խոսքերի էլ կհասկանան:5. Օբյեկտիվ ենՎեճի մեջ նրանք չեն պաշտպանի իրենց տեսակետը փրփուրը բերանին: Նրանք միշտ կլսեն զրուցակցին և կիրթ ձևով կքննարկեն: Բոլոր իրավիճակներին նրանք անկանխակալ են մոտենում:6. Բարեսիրտ են Նրանք երբեք անիմաստ սկանդալներ և վեճեր չեն սկսում: Չեն բողոքում ու չեն մեղադրում և նույնն էլ սպասում են իրենց ընկերներից:7. Սիրում են ճամփորդելԵթե ինչ-որ մեկին եք փնտրում միասին ծով կամ դեպի լեռներ գնալու համար, ուշադրություն դարձրեք ձեր ընկեր Ջրհոսին: Նա երբեք դեմ չէ նման բաներին և հաճույքով կընկերակցի ձեզ:8. Պարզ են և ուղղամիտՋրհոսը երբեք չի բամբասի ձեր մեջքի հետևում, այլ կասի ձեր ճակատին՝ ինչ մտածում է: Սա շատ կարևոր որակ է իսկական ընկերոջ համար:9. Օրիգինալ ենԵթե դուք սիրում եք նվերներ կամ անակնկալներ, ապա Ջրհոսն անպայման ձեզ կուրախացանի: Նրանք շատ հնարամիտ են և օրիգինալ:10. Նորաձև ենՇոփինգի գնալը Ջրհոս կնոջ հետ իսկական հաճույք է: Նրանք լավ են հասկանում նոաձևությունից և անպայման լավ խորհուրդ կտան: Ջրհոս տղամարդիկ էլ են լավ հագնվում, բայց դժվար թե խանութներով ման գալը նրանց գրավի: