4 սխալ, որ կանայք թույլ են տալիս՝ փորձելով գրավել տղամարդու ուշադրությունը

1. Ինքդ քեզ նման եղիր

Դու միակն ես այդպիսին: Այդ դեպքում ինչո՞ւ փոխվել ու դառնալ մեկը, որը քեզ նման չէ: Զուգընկեր որոնելիս նույնպես մի փոխվիր: Եթե նրան այդպիսին դուր չգաս, մի մտահոգվիր: Շարունակիր ապրել քո կյանքով եւ կգտնես նրան, ով քեզ կսիրի քո բոլոր թերությունների ու արժանիքների համար:

2. Եղիր այնտեղ, որտեղ ուզում ես քեզ համար տղամարդ գտնել

Անկեղծորեն ինքդ քեզ խոստովանիր, թե ինչպիսի տղամարդ ես փնտրում: եվ ֆիզիկական բնութագրերը երբեք չպետք է գերիշխեն անհատականության նկտմամբ: Երբ նկատես հարմար տղամարդուն, իմացիր նրա հետաքրքրությունների մասին, փորձիր ճանաչել նրան: Հետեւիր նրան, երբ ոչ ոք չի տեսնում, փորձիր հասկանալ, թե ինչպես է բարկանում, ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակների, ինչպես է ծախսում վաստակածը: Եվ զգա, թե ինչ ես զգում այդ պահերին, ինչպես ես վերաբերվում նրա պահվածքին:

3. Ստախոսները երբեք չեն շահում

Սուտը քո եւ այն մասին, թե ինչ է քեզ դուր գալիս, կարող է միայն սկզբում օգնել: Իսկապես կարող ես հասնել սիրած տղամարդուն, բայց ի վերջո ճշմարտությունը կբացահայտվի: Չես կարողանա երկար ժամանակ ձեւացնել եւ երջանիկ լինել:

4. Մի փոխվիր, քանի դեռ ինքդ դա չես ուզում

Երբեք մի փոխվիր հանուն ինչ-որ մեկի: Այդ փոփոխությունները ոչ ոքի հաճույք չեն պատճառի: Տղամարդիկ գալիս ու գնում են: Իսկ դու մնում ես ինքդ քեզ հետ: Պետք չէ հարմարվել յուրաքանչյուրին: Սպասիր նրան, ով քեզ կսիրի հենց այնպիսին, ինչպիսին կաս:

Понравилась статья? Поделиться с друзьями: