Առաջին րոպե: Բացեք աչքերը եւ ուրախացեք նոր օրվան: Մտածեք ձեզ համար մտերիմ ու թանկ մարդկանց մասին, նրանց երջանկություն մաղթեք:
Երկրորդ րոպե: Լավ ձգվեք: Դա կօգնի կարգավորել սրտի բաբախյունը։ Այդ թեթեւ վարժությունը լավ այլընտրանք է ծառայում առավոտյան սուրճին: Բայց անհրաժեշտ է ճիշտ ձգվել. Նախ պետք է ձգել եւ թուլացնել ոտքերի մկանները, հետո դանդաղորեն, մեկից մինչեւ հինգը հաշվելով, թուլացնել մկանների բոլոր խմբերը, հետո ձգել դրանք: Դա նպաստում է նաեւ էնդորֆինների` երջանկության հորմոնների արտադրությանը:
Երրորդ րոպե: Մի քանի անգամ խորը ներշնչեք-արտաշնչեք. Օրգանիզմը հագեցրեք թթվածնով:
Չորրորդ րոպե: Գլխի թեթեւ մերսում կատարեք. Մերսեք ծոծրակը, հոնքերի աղեղները, ականջների բլթակները: Քնից արթնանալուց հետո նման մերսումը գլխին արյան հոսք կապահովի:
Հինգերորդ րոպե: Մահճակալից վեր չկենալով` ջանացեք մի քանի պարզ վարժություն կատարել. սեղմել եւ թուլացնել բռունցքը, դաստակներով, ուսերով պտտման մի քանի վարժություն կատարել: Կատարեք «հեծանիվ» վարժությունը եւ բացեք ոտքերի մատները եւ ազդրերը:
Վեցերորդ րոպե: Տրորեք ափերը: Հետո վերեւից ներքեւ մերսեք ամբողջ մարմինը: Դա կօգնի լավ արյան շրջանառություն ապահովել: Յոթերորդ րոպե: Ատանց շտապելու վեր կացեք, նախ նստեք անկողնում, հետո ոտքերը ցած իջեցրեք եւ վեր կացեք: Երբ դուք կտրուկ ոտքի եք կանգնում, օրգանիզմը սթրեսի եք ենթարկում:
Ութերորդ րոպե: Մոտեցեք հայելուն, ժպտացեք ձեր արտացոլանքին, սիրով, ոչ թե քննադատությամբ ուսումնասիրեք ձեզ: Դա կօգնի ուրախության հորմոն` սերոտոնին արտադրել:
Իններորդ րոպե: Մեկ բաժակ ջուր խմեք, որ ստամոքսին օգնեք «արթնանալ» նախաճաշից առաջ:
Տասներորդ րոպե: Մտածեք գործերի մասին, որոնք այսօր պետք է անեք եւ ջանացեք դրանցում միայն դրական կողմեր գտնել: Այս պարզ խորհուրդները ձեզ կօգնեն ամբողջ օրը ձեզ առույգ զգալ: