Ի՞նչը կարող է վտանգի տակ դնել երջանիկ ամուսնությունը

Մարդիկ, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, պետք է պատրաստ լինեն հանդիպել բազմաթիվ խոչընդոտների։ Երջանիկ հարաբերությունները կարող են խարխլվել, եթե զույգերի միջեւ չկա փոխադարձ վստահություն եւ համաձայնություն։ Սակայն սա խնդրի մակերեսային կողմն է։ Իրական պատճառները ավելի խորն են թաքնված։1. Մարդիկ փոխվում ենՄենք ամուսնանում ենք մեկի հետ, ով իսկապես դուր է գալիս մեզ։ Սակայն ժամանակի ընթացքում բոլորը փոխվում են եւ պետք է պատրաստ լինել դրան։ Դրա համար հարկավոր է միասին ու համահունչ զարգանալ, որպեսզի զույգի ներդաշնակությունը չկորչի կամ դրականորեն փոխվի։2. Միայնակ մնալուց չես փախչիԱմեն մարդ միայնակ մնալու անտեղի ու անիմաստ վախ ունի։ Իրականում մեզանից յուրաքանչյուրը միայնակ է. մենք միայնակ ծնվում, միայնակ մահանում ենք։ Ամուսնանալով դուք չեք խուսափում միայնակ մնալուց։ Հետեւաբար, ցանկացած մարդ պետք է ինքնուրույն ու անկախ լինի եւ կարողանա հոգ տանել իր մասին։3. ԲարդույթներՁեզ անհանգստացնող ամեն ինչ, ձեր ներսում է։ Ոչ մեկը բարդույթներ չի ստեղծում ձեզ համար կամ խորացնում դրանք։ Այս ամենի մեղավորը հենց դուք եք։ Ուստի, առաջին հերթին պետք է ճանաչեք ձեզ, հասկանաք, թե ինչն է բացասաբար ազդում ձեզ վրա, ինչն է ձեր տխրության պատճառը։ Այդ դեպքում շփումը ձեր երկրորդ կեսի հետ ավելի հեշտ կլինի։4. ԵսՑանկացած մարդ ունի իր «ես»-ը, որը նրա մոտ ձեւավորվում է վաղ տարիքում։ Կան իրավիճակներ, երբ այս «եսը» օգնում է ձեզ, սակայն ընտանեկան հարցերում այն ավելորդ է։ Ամուսնությունը հիանալի հնավորություն է ընձեռում դուրս գալ սեփական ես-ի «ճիրաններից» եւ հասկանալ դիմացինին, մեղադրելու փոխարեն, ներողություն խնդրել եւ այլն։ Եթե զուգընկերներից երկուսն էլ հասկանում են սա, ուրեմն նրանք երջանիկ կլինեն։