Որպեսզի երեխան երջանիկ մեծանա, միայն նրան սիրելը բավարար չէ: Կարևոր է հասկանալ, որ կան բաներ, որոնք դուք պետք է անեք նրանց համար:
Պաշտպանել, չնայած ամեն ինչինԼավ ծնողը միշտ իր երեխայի կողքին է: Նա երբեք հրապարակավ չի սաստի նրան: Երեխան կարող է սխալվել, բայց դուք երբեք չպետք է նրա հետ հարցերը պարզեք օտարների առաջ:
Մի նախատեք գնահատականների համարԵրբ երեխային ստիպում են ինչ-որ բան անել հանուն գնահատականի, նրա գլուխ է մտնում այն փիլիսոփայությունը, որ շատ կարևոր է ուրիշի կարծիքը, ուրիշի գնահատականը քո, քո գիտելիքների ու կարողությունների վերաբերյալ։ Իրականում, դպրոցում գիտելիքներն ու հմտությունները կարևոր են: Որքան ավելի շատ նա ձեռք բերի դրանք, այնքան ավելի հեշտ կլինի նրա համար կյանքում:
Ընդունեք նրա նախասիրություններըԼավ ծնողը երբեք չի ասի երեխային «հիմարությամբ մի զբաղվիր», «երաժշտությունը քոնը չէ», «գնա իրավաբան/ բժիշկ դարձիր»: Լավ ծնողն աջակցում է երեխայի հոբբիներին: Ի դեպ, մարդիկ, ովքեր անում են այն, ինչ սիրում են, ավելի շատ են վաստակում, քան բժիշկներն ու փաստաբանները: