Անցել են այն ժամանակները, երբ տղարդու սրտի բանալին ստամոքսի միջով էր անցնում։ Տղամարդիկ նույնպես բարդ էակներ են և շատ ընտրողական են զուգընկերոջ հարցում։ Բայց նրա համար լավ աղջիկ լինելը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ահա թե ինչպիսին է պետք լինել նրանց դուր գալու համար։
1. Եղեք ինքնաբավ։
Որքան էլ շռայլ և ապահովված լինի Ձեր տղամարդը, եթե միշտ նա վճարի ամեն ինչի համար, ապա կմտածի, որ իրեն օգտագործում եք։ Ֆինանսական անկախությունը շատ գրավիչ որակ է։ Անգամ եթե նա ցանկանում է ամեն ինչի համար ինքը վճարել, պետք է ցույց տալ, որ Դուք դեմ չեք ինքներդ ծախսելուն։
2. Բարձրացրեք նրա ինքնագնահատականը։
Տղամարդիկ նույնպես ուշադրություն են ցանկանում և ուզում են իմանալ, որ իրենց գնահատում են։ Նրան կոմպլիմենտներ արեք, թույլ տվեք հասկանալ, որ նկատում եք այն ամենը, ինչ նա անում է Ձեզ համար։ Դա իսկապես կբարձրացնի նրա ինքնագնահատականը։
3. Բաց եղեք նոր փորձի առջև։
Դուք կարող եք լինել ինտրովերտ և մշտապես տանը նստել, բայց երբեմն պետք է նոր բան փորձել։ Որքան շատ Դուք միասին որևէ բան փորձեք, այնքան մոտ կլինեք իրար։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում առաջին անգամ, հիշվում է ամբողջ կյանքում։
4. Ինքնավստահ եղեք։
Սա շատ գրավիչ գիծ է։ Տղամարդկանց դուր են գալիս ինքնավստահ կանայք, ովքեր գիտեն իրենց գինը և ,անկախ ամեն ինչից, ունեն իրենց կարծիքը, որը չի փոփոփվում՝ ուրիշներին դուր գալու համար։ Պահպանեք անհատականությունը։
5. Աջակցեք նրան։
Յուրաքանչյուրը ցանկանում է իմանալ, որ իր մեջքին կանգնած է մեկը, ով աջակցում է իրեն։ Որպեսզի դառնաք այնպիսի կին, առանց որի նա չի կարող ապրել, սիրեք և կարեկցեք նրան, բայց պատրաստ եղեք նաև անկեղծ կարծիք հայտնել։
6. Մի մոռացեք Ձեր կյանքի մասին՝ հարաբերություններից դուրս։
Վերջին բանը, որն ուզում է տղամարդը, դա այն է, որ կնոջ երջանկությունը կախված լինի իրենից։ Դա շատ մեծ ճնշում է։ Տղամարդը ուզում է ավելի շատ լինել Ձեր հետ, եթե գիտի, որ Դուք առանց դրա էլ գոհ եք կյանքից և իր կարիքը չունեք։ Եթե Դուք այն կանանցից եք, ովքեր մոռանում են բոլոր ընկերների մասին, երբ սկսում են որևէ մեկի հետ հանդիպել, ապա պետք է դադարեք Ձեզ այդպես խեղճ պահելուց։
7. Կարողացեք շփվել։
Իսկապես, եթե տղամարդը կարողանա Ձեզ մոտ բացվել ու վստահել Ձեզ, նա կցանկանա, որ միշտ իր կողքին լինեք։ Խոսեք նրա հետ ամեն ինչի մասին և լսեք այն ամենը, ինչ նա պատմում է։ Այդպես նա կզգա, որ կարող է թուլանալ և Ձեզ հետ լինել այնպիսին, ինչպիսին կա։
8. Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։
Դուք նույնպես այդպիսին եղեք։ Եթե Դուք երջանիկ չեք և չեք սիրում Ձեզ, երբ միայնակ եք, ապա հարաբերություններում ես ոչինչ չի փոխվի։ Երբ տղամարդը հասկանա, որ Դուք իր կյանքում ոչ թե բեռ եք, այլ պարգև, ապա կգնահատի Ձեզ։ Նա երկու անգամ կմտածի մինչև անի այնպիսի բան, որը կփչացնի Ձեր հարաբերությունները, որովհետև գիտի, որ Դուք չեք վախենա գնալ։
9. Հետաքրքրվեք նրա զբաղմունքներով։
Մարդիկ շատ են սիրում խոսել այն բաներին, ինչը նրանց հետաքրքրում է։ Եթե նույնիսկ Ձեզ հետաքրքիր չէ, միևնույն է, նրա հետ խոսեք իր հետաքրքրություններից։ Նա, անկասկած, կսկսի Ձեզ ավելի շատ գնահատել։
10. Սեռականորեն բաց եղեք։
Դուք չպետք է անեք այն, ինչը Ձեզ դուր չի գալիս, բայց, առհասարակ, բաց եղեք էքսպերիմենտների և նոր բաների հանդեպ։
11. Հետևեք Ձեզ։
Դուք չպետք է մշտապես 100%-անոց տեսք ունենաք, պարզապես հետևեք Ձեզ՝ Ձեր առողջությանը, սննդակարգին և կազմվածքին։ Դուք պետք է դուր գաք ինքներդ Ձեզ և այդ դեպքում դուր կգաք նաև տղամարդուն։
12. Պահանջեք, որ նա այդ ամենն անի Ձեզ համար։
Հարաբերությունները երկկողմանի շարժում են, իսկ Դուք երբեք չպետք է կաշվից դուրս գաք ինչ-որ բան անելու համար, եթե չեք ստանում նույն պատասխանը։ Դուք արժանի եք այն մարդում, ով կգործադրի այնպիսի ջանքեր, ինչպիսին Դուք եք գործադրում։