Ո՞րն է հորոսկոպի այն նշանը, ում դուք երբեք չեք սիրահարվի

ԽոյԴուք շատ փառասեր եք։ Ձգտում եք որքան հնարավոր է շատ բան անել կյանքում։ Երազում եք մեծ նպատակների և երազանքների հասնելու մասին։ Իսկ Կարիճն այդպիսին չէ։ Հենց այդ պատճառով էլ դուք երբեք չեք կարող ստիպել ձեզ սիրել Կարիճին։ՑուլՈրպես Ցուլ՝ դուք շատ հանգիստ մարդ եք։ Սիրում եք կյանքի հստակ կարգ ունենալ և հավատարիմ մնալ դրան։ Նախընտրում եք կայուն և կանխատեսելի կյանքը։ Իսկ Աղեղնավորը լիովին ձեր հակապատկերն է, դրա համար էլ երբեք չի ստացվի նրա հետ հարաբերություններ կառուցել։ Երբեք չեք սիրահարվի նրան, ով խենթ արկածների սիրահար է։ԵրկվորյակԴուք երբեք չեք կարող սիրահարվել Այծեղջյուրի։ Այո, Այծեղջյուրը կարող է լավ ազդել ձեզ վրա՝ պրագմատիզմի ու գործնականության առումով, բայց դուք պարզապես երբեք չեք կարողանա հասկանալ միմյանց հարաբերությունների հիմնական ասպեկտներում։ԽեցգետինԽեցգետինները հիմնականում շատ կախյալ են։ Նրանք ընկնում են զուգընկերոջ հետևից, չեն կարողանում հեռու մնալ նրանից։ Դրա համար դուք երբեք չեք կարողանա սիրահարվել անկախ Ջրհոսին։ Դուք միմյանց հակապատկերն եք։ԱռյուծԿարիճը երբեք ձեզ չի տա այն համաձայնությունը, որը ձեզ պետք է։ Ձեր էգոն չափազանց մեծ է, իսկ Կարիճը երբեք չի կարող պաշտել ձեզ այնպես, ինչպես դուք եք ուզում։ Դուք երբեք չեք կարողանա սիրել նրան։ԿույսԴուք ավելի շատ սիրում եք անել, քան խոսել։ Դուք այն մարդն եք, ով սիրում է տեսնել շոշափելի արդյունքներ։ Դուք այն մարդն եք, ով կարծում է, որ միշտ պետք է ունենա առաջադրանք, որի վրա պետք է աշխատի, իսկ Ձկներն ավելի շատ երազում են ու ավելի քիչ անում, դրա համար էլ դուք երբեք չեք սիրահարվի նրանց։