Ինչպես են կենդանակերպի նշանները լուծում բարդ իրավիճակները

Դուք ծիծաղից կուշաթափվեք, իսկ գուցե այս նկարագրություններում գտնեք Ձեզ։

Խոյ

Խոյը լուծում է ցանկացած տհաճություն։ Եվ միանգամից։ Անձամբ՝ հպարտ ու լուռ։

Ցուլ

Ցուլը լուծում է։ Ապա պատմում բոլորին։ Բոլորին։ Ապահովագրվելու համար՝ այդ մասին գրում է թերթում։ Որպեսզի բոլորին պարզ լինի։

Երկվորյակ

Նրանք կիսվում են։ Աշխատում են ամեն ինչ տալ Խոյին, իսկ եթե չհամաձայնվի՝ կտան Աղեղնավորին։

Խեցգետին

Նա շուտվանից կսկսի ողբալ, իսկ լռեցնելու համար որևէ մեկը կվերցնի նրա բոլոր խնդիրները և արցունքները։ Եթե դա ոչ ոք չանի՝ խեցգետինն ինքը հիանալի կերպով կանի։ Ընդհանրապես հասկանալի չէ՝ ինչ նվնվալու բան կար. այսպես է հետո մտածում նա։

Առյուծ

Առյուծը բոլորին կկանչի, անձամբ գլուխ կհանի տհաճություններից։ Կխոնարհվի, կվերցնի ծաղիկները, ինքնագիր կտա և կհեռանա։

Կույս

Կույսերը կնեղսրտեն։ Հատկապես, եթե այդ հիմարությունը պլանավորված չէր։ Նա կմտածի։ Լուծում կգտնի։ Կլուծի։ Հետևություններ կանի։

Կշեռք

Նրանք կկշռեն տհաճությունը։ Եվս մեկ անգամ կկշռեն։ Կգան այն եզրակացության, որ մի տեսակ շատ էր և կփորձեն այն տալ Առյուծին կամ Խոյին։ Փորձելով տալ Կույսին՝ միանգամից ընկերակից կստանան։ Կույսի մոտ տհաճությունները միայն ցուցակով են։

Կարիճ

Կարիճը նայում է և ուրախ ասում. «Սա ինչ հիմարություն է»։ Ու մոռանում է։

Աղեղնավոր

Աղեղնավորն անհանգստանում է։ Հետո՝ ուրախանում։ Հետո երկար ծիծաղում է իր, տհաճությունների վրա, հիշում է՝ էլ ինչ խնդիրներ են իր կյանքում եղել, բոլորին պատմում և մոռանում է։ Եթե դա ինքն իրեն չի անցնում, ապա դա պետք է լուծի ինչ-որ Առյուծ։

Այծեղջյուր

Այծեղջյուրն աշխատում է սկզբից հրաժարվել տհաճությունից՝ զգուշացնելով, որ չի ցանկանում։ 90% դեպքեում այն հեռանում է։ Իսկ եթե ընդհնապես չի հեռանում՝ Այծեղջյուրն ամեն ինչ լուծում է լավագույն կերպով։ Բայց անպայման՝ ուրիշի հաշվին։

Ջրհոս

Ջրբոսը ուրախ կերպով կսկսի այն ճանաչել։ Ապա գիրք կգրի։ Եթե արդեն արել է այդպիսի բան, կձանձրանա և կսկսի փնտրել Երկվորյակին։ Դրանից տհաճությունները չեն անհետանա, բայց ամեն ինչ ուրախ կդառնա։

Ձկներ

Ի տարբերություն Խեցգետնի, Ձկները լուռ են լաց լինում։ Այդ պատճառով՝ տհաճությունները նրանց մոտ միշտ են։ Ձկները դրանք ինքնուրույն են լուծում՝ առանց օգնության, իսկ նրանք արդեն օգնություն չեն էլ ակնկալում։

Понравилась статья? Поделиться с друзьями: