Փոխնակ տատիկ: 51–ամյա կինը լույս աշխարհ է բերել սեփական թոռնուհուն
Ամերիկյան Չիկագո քաղաքում անսովոր միջադեպ է տեղի ունեցել:51–ամյա կինը կարողացավ առողջ երեխա ունենալ իր դստեր համար, որը օրգանիզմի լուրջ խնդիրներ ուներ։
Ջուլիա Լավինգը չէր էլ պատկերացնում, որ մի օր կդառնա փոխնակ մայր: Կինը շատ էր անհանգստանում իր դստեր` Բրիաննայի համար, որը երկար ժամանակ չէր կարողանում կրել իր սեփական երեխային:Բրիաննան և նրա ամուսինը ավելի քան 70 հազար դոլար են ծախսել ԷԿՈ 4 փորձերի վրա: Սակայն այն արդյունք չտվեց:
Ավելին, երիտասարդ կնոջ մոտ առաջացավ հազվագյուտ սինդրոմ, որի պատճառով սաղմը չէր կարողանում արգանդում կպնել և նորմալ զարգանալ։
Բժիշկները Բրիաննային և նրա ամուսնուն խորհուրդ տվեցին դիմել փոխնակ մոր ծառայություններին: Հենց այդ ժամանակ Ջուլիայի մոտ գաղափար ծնվեց օգնելու իր դստեր ընտանիքին:Կինը լավ առողջություն ուներ, Ջուլիան պաշտում էր սպորտը և իր կյանքում հասցրել էր 19 մարաթոն վազել:Բժիշկները հետազոտեցին Ջուլիային և եզրակացրեցին, որ իր «50-ն անց» տարիքում նա բավականին առողջ է և կարող է դառնալ գերազանց փոխնակ մայր։
Իսլ այդ տարվա նոյեմբերին լույս աշխարհ եկավ փոքրիկ Բրայա Ջուլիետը, որին կյանք պարգևեց իր իսկ տատիկը:
Բրիաննան այս պատմությունը տարածեց սոցիալական ցանցերում` գրելով, որ ինքը փայլում է երջանկությունից:Կինը խոստովանեց, որ ի վիճակի չէ իր երախտագիտության չափը հայտնել մորը, որը նրան նվիրեց ամենաթանկ բանը՝ իր երկար սպասված փոքրիկին: