Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Կանայք ամեն բան անում են գեղեցիկ ու հմայիչ լինելու համար, երբեմն, նույնիսկ չափն անցնում են։

Այս խորհուրդները կօգնեն մշտապես խնամված ու գրավիչ տեսք ունենալ և դրա համար շատ ջանք չգործադրել։ Ահա, թե ինչպես կարող եք հասնել այդ արդյունքին․

Դեմքի մարզումներ արեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Օրական 5 րոպե տրամադրեք դեմքի մկանները մարզելուն։ Այս մարզումը դեմքի մերսման է նման՝ բարձրացրեք այտերը, ձգեք ճակատի հատվածը, բարձրացրեք ու իջեցրեք հոնքերը։

Վարսերի «բախտը» թեք բացեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Այս հնարքը թույլ է տալիս վարսերի ծավալը տեսողական առումով մեծացնել, ինչն էլ գրավչություն է շնորհում։

Քսուքներ օգտագործելիս դրանք մերսող շարժումներով տարածեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Ցանկացած քսուք ավելի լավ կներծծվի և ավելի լավ ազդեցություն կունենա, եթե այն մերսող շարժումներով տարածեք։

Սկզբում վարսերը հարդարեք և միայն հետո դիմահարդարվեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Վարսահարդարման ընթացքում վարսերը կարող են դիպչել դեմքին ու փչացնել դիմահարդարումը, այդ պատճառով էլ սկզբում հարդարեք վարսերը, միայն հետո դիմահարդարվեք։

Մոռացեք արհեստական թարթիչների մասին

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Արհեստական թարթիչները փչացնում են կերպարը։ Այժմ նորաձև է միայն բնական գեղեցկությունը, այնպես որ դեն նետեք դրանք։

Չոր շամպուն օգտագործեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Չոր շամպունն անփոխարինելի է ճանապարհորդությունների մեկնելիս։ Պարզապես թափահարեք այն, փչեք վարսերի արմատներին ու սանրեք դրանք։

Հոնքերը դեպի վերև սանրեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Այս հնարքի շնորհիվ ավելի արտահայտիչ հայացք կունենաք, իսկ հոնքերը բնական ու խնամված տեսք կունենան։

Օծանելիքն ուսերին տարածեք

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

Այդպես այն ավելի երկար կմնա ձեր մարմնին և չի կորցնի անուշաբույրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: