Բեռնարդ Շոու. մտքեր, որոնք ՊԵՏՔ Է կարդալ` կյանքում գոնե մեկ անգամ

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում նրանից:

Կյանքը, հաջող թե անհաջող, երջանիկ թե դժբախտ, այնուամենայնիվ արտակարգ հետաքրքիր է:

Պիեսի որակը նրա գաղափարների որակն է:

Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է:

Կնոջ ապագան նրա ձեռքում չէ:

Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել. ապրել երկրի վրա մարդու նման:

Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ:

Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք:

Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:

Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց Ձեզ կախելու մտադրությունից:

Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի:

Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում», ոչ պակաս, քան երեսուն բառով:

Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում:

Ալկոհոլն անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը:

Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ:

Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:

Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել:

Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:

Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը:

Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:

Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը:

Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով:

Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: