Ի՞նչ խոսքեր են սիրում տղամարդիկ լսել կանանցից

Ինչքան էլ ինքնավստահ եւ անկախ թվա Ձեր տղամարդը, միեւնույնն է նրան պետք են աջակցության խոսքեր: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խոսքեր, որոնք տղամարդիկ սիրում են լսել իրենց կանանցից:«Ես հարգում եմ քո որոշումը…»:Այս արտահայտությունն, ուղղված տղամարդուն, նրան ստիպում է անընդհատ նոր եւ պատասխանատու որոշումներ ընդունել, որից կախված կլինի իր եւ իր հարազատների ապագան:Եթե մեզ՝ կանանց, հարկավոր է սեր եւ պաշտպանություն, ապա տղամարդուն էլ պետք է հարգանք եւ իշխանություն: Սա չի նշանակում, որ ամեն հարցում պետք է նրա հետ համաձայնվեք, մնացեք Ձեր կարծիքին, բայց հարգեք նրա ընտրությունը: