Հնդկացիները, որոնք Ամերիկայի բնիկներն են, միշտ մոտ են եղել բնությանը և իրենց հազարամյա իմաստնությունը հենց բնությունից են վերցրել։
Հետևելով գետերին, ծառերին ու արևին շատ բան կարելի է հասկանալ։
Հնարավոր է դրանք օգնեն ձեզ էլ ավելի կատարելագործվել և փոխեն ձեր աշխարհընկալումը։
1. Յուրաքանչյուր մարդու ներսում բարի և չար գայլերի պայքարն է գնում։ Հաղթում է այն գայլը, որին մենք կերակրում ենք։
2. Լավ ասված խոսքը դիպուկ նետած կացնից ավելի լավ է։
3. Անգամ սատկած ձուկը կարող է հոսանքի ուղղությամբ լողալ։
4. Գիտելիքը թաքնված է ցանկացած իրի մեջ։ Ժամանակին ողջ աշխարհը գրադարան է եղել։
5. Աշխարհում ամեն բան իր երգն ունի։
6. Ինքդ քեզ լսելու համար լուռ օրեր են անհրաժեշտ։
7. Աշխարհում ամեն բան իր նպատակն ունի, ամեն հիվանդություն՝ դեղ, որ բուժում է այն, իսկ ամեն մի մարդ՝ իր առաքելությունը։