Խեցգետիններն ամեն բան տեսնում են այնպես, ինչպես այն իրականում կա. կենդանակերպի 5 նշան, ովքեր ռեալիստ են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են աշխարհին վարդագույն ակնոցով նայել:Նրանք գերադասում են ապրել այստեղ և այս պահին՝ ուշադրություն դարձնելով նրան, ինչ կատարվում է իրենց շուրջ: Այս հնգյակը մշտապես ճշմարտությունն է որոնում, նույնիսկ, եթե այն դուր չի գալիս իրենց:Կույս:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամբողջությամբ տեսնել ոչ միայն ընդհանուր պատկերը, այլև դետալները: Միայն թե նրանք բավական իմաստուն են և կարողանում են չբարդացնել ոչ իրենց, ոչ մյուսների կյանքը: Կույսերն աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա, բայց մյուսներին չեն ստիպում աշխարհին իրենց աչքերով նայել: Կույսերը կարողանում են կոռեկտ արտահայտել իրենց կարծիքը:Այծեղջյուր:Կարողանում են գլուխ հանել ցանկացած իրավիճակից, հասկանալ՝ ինչ է կատարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են լռել, սակայն սովորաբար ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կանխատեսել էին Այծեղջյուրները: Նրանք կարողանում են հասկանալ և ընդունել իրականությունը: