Սերը հրաշքներ է գործում. կինը կարողացել է հարսանիքից առաջ 63 կիլոգրամ նիհարել
44-ամյա Քլեր Ուիլյամսը, որի հաջողության պատմությունն է այսօր ներկայացնում ենք, կարողացել է հարսանիքից առաջ 63 կիլոգրամ նիհարել: 1,52 հասակ ունեցող Քլերը 125 կիլոգրամ էր կշռում:Հանդիպելով Մեթյուին՝ Քլերը սկսեց իր վրա նկատել մարդկանց խեթ հայացքները, որոնք կարծես ասեին. «Ի՞նչ է անում այս գեր կինն այդքան համակրելի տղամարդու կողքին»: Կինը անհանգստանում էր, թե ինչ տեսք է ունենալու իր հարսանիքին:
Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ ցանկացած գնով նիհարելու է մինչև իր հարսանիքը: Այս հարցում նրան աջակցեց նաև իր ընտրյալը:
Պսակադրության օրը հյուրերն ապշեցին տեսնելով այդքան մեծ փոփոխությունը: Քլերը անճանաչելիորեն փոխվել էր՝ ազատվելով ատելի կիլոգրամներից: