Օգտակար

Որոնք են քնի համար լավագույն դիրքերը

Առավոտյան դու արթնանում ես ամբողջովին կոտրված, գլխացավով և մեջքի ցավո՞վ:

Իսկ ինչպիսի՞ դիրքով ես դու քնում:

Ֆիզիոլոգներն ու բժիշկները նախազգուշացնում են. չնայած մենք ամենքս սովոր ենք քնել ինչ-որ դիրքով, բայց դրանցից ոչ բոլորն են հավասարապես օգտակար օրգանիզմի համար:

Քուն մեջքի վրա

Որոնք են քնի համար լավագույն դիրքերը

Դրական կողմեր: Այսպես դուք հավասարակշռում եք ամբողջ մարմինը՝ պահպանելով ներքին օրգանների հավասարակշռությունը: Բացի դրանից՝ ողնաշարի և վզի ցավեր ձեզ չեն սպառնում:

Բացասական կողմեր: Այս դիրքը հարմար չէ նրանց համար, ովքեր խռռացնում են քնի մեջ:

Քուն կողքի վրա

Որոնք են քնի համար լավագույն դիրքերը

Դրական կողմեր: Սաղմի դիրքը՝ կողքի վրա և ծնկները ծալած, օգնում է մեջքի մկաններից հանել լարվածությունը: Բացի դրանից՝ կարևոր է, որ բարձը հարմարավետ լինի, ձեր չափսերին համար և գլուխն ու վիզը պահի հանգիստ վիճակում:

Բացասական կողմեր: Շատերը բողոքում են, որ ձախ կողքի վրա քնից ծանրություն են զգում սրտի վրա:

Քուն փորի վրա

Որոնք են քնի համար լավագույն դիրքերը

Դրական կողմերը: Մարդիկ, ովքեր օրն անցկացնում են նստակյաց, հաստատում են, որ փորի վրա քունը օգնում է նրանց հանգստացնել ողնաշարը:

Բացասական կողմերը: Բժիշկները, սակայն նրանց հետ համաձայն չեն: Նրանք համոզված են, որ փորի վրա քունը դեֆորմացնում է ողնաշարի բնական ստորին կորությունը, իսկ գլուխը, ամբողջ ընթացքում լինելով թեքված կողքի վրա, բացասական ազդեցություն է թողնում վզի ողերի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում