Արյան մակարդուկը անոթներում, որը տրոմբ է կոչվում, կարող են առողջություն, նույնիսկ կյանք արժենալ:
Ուստի շատ կարևոր է տրոմբոզի առաջին նշանները ճանաչելը և ամեն ինչ անելը այն կանխելու համար:
1. Վերջույթի այտուց
2. Ձեռքում կամ ոտքում ցավ
Եթե ցավի օջախը շոշափելիս փափուկ և տաք է, դա կարող է տրոմբի առկայության մասին խոսել:
3. Բնորոշ կարմրություն մաշկի վրա
Մաշկի վրայի կարմիր գծեր, որոնք գնում են երակների երկայնքով, տեսնելու դեպքում անհապաղ բժշկի դիմեք:
4. Կրծքի ցավ խորը ներշնչելիս
Սա կարող է խոսել թոքերում տրոմբի առկայության մասին: Թոքերի տրոմբը կարող է անոթախցանման հանգեցնել, որը, որպես կանոն, մահացու ելք է ունենում:
5. Հևոց
Խոսում է թոքերի հնարավոր տրոմբոզի մասին: Սովորաբար այս ախտանիշն ուղեկցվում է գլխապտույտով, բարձր ճնշումով և կրծքում բաբախյունի զգացողությամբ:
6. Հազ
Եթե մրսած չեք, ալերգիա չունեք, հիվանդ չեք, ուրեմն հազի նոպաներին պետք է ավելի ուշադիր վերաբերվել: