Մի անգամ ամառանոցից տուն վերադառնալով՝ տատիկը հիացած էր, որ զուգարանից վերացել էր կոյուղուց եկող տհաճ հոտը:
Հետո պարզվեց՝ այդ ժամանակ նրա բնակարանում ապրած կինն օգտագործել է միջոցներ, որոնք կան յուրաքանչյուր տանը…
Ինչպես մաքրել խողովակները
Անհրաժեշտ բաղադրիչները՝- 250 գ. կերակրի սոդա
- 100 գ. սպիտակ թորած քացախ
- 2,5 լ. տաք ջուր
- Մեծ չափի հին կտոր
Մաքրման ընթացքը՝1. Քացախը տաքացրու, ավելի լավ է՝ եռացրու փոքր տարայի մեջ:

2. Սոդան լցրու զուգարանակոնքի մեջ, արագ ավելացրու քացախը:

3. Այս ամենից անմիջապես հետո զուգարանակոնքի անցքը փակիր կտորով:

4. Միջոցը թող գործի 30 րոպե: Այդ ընթացքում մոտ 2,5 լ ջուր եռացրու: Երբ նշված ժամանակն ավարտվի, տաք ջուրը դանդաղ լցրու զուգարանկոնքի մեջ: Ոչ մի դեպքում եռացրած ջուրը զուգարանակոնքի մեջ չլցնես:

Եթե առաջին անգամից կոյուղին չի մաքրվել, պրոցեդուրան ևս մեկ անգամ կրկնիր: