Դժվար է հավատալ, բայց մի ժամանակ աշխարհի ամենագեր կնոջ քաշը հասել էր 500 կգ -ի: Այո ժամանակին այս կոչմանն է արժանացել Մայրա Լիսբեթ Ռոզալեսը։ Նա չէր կարողանում վեր կենալ անկողնուց և քայլել, և յուրաքանչյուր շարժում դժոխային ցավ էր պատճառում: Ի վերջո, մկանները պարզապես հրաժարվեցին նման ծանր քաշ վերցնելուց, և կինը պատանդ դարձավ իր կիլոգրամներին։
Երկար ժամանակ Մայրան ամենևին չէր անհանգստանում իր առողջության և մարմնի վիճակի համար, նա մտադիր չէր հրաժարվել սննդային սովորություններից, քաղցրավենիք և արագ սնունդ ուտելուց, իսկ տան բոլոր գործերով զբաղվում էր նրա ամուսինը։
Բայց նրա կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ստիպեց նրան գիտակցել, թե որքան անօգնական է դարձել:
Նրա փոքրիկ զարմիկը շատ էր տառապում մոր ձեռքից, նա նրան վատ ձևով ծեծում էր, իսկ Մայրան, ով շատ մոտ էր գտնվում, ոչ մի կերպ չէր կարողանում օգնել նրան:
Արդյունքում, մայրը բանտարկվեց, և նրա բոլոր երեխաներն անցան Մայրայի հոգատարության տակ: Քանի որ կինը չէր կարող իրեն ծառայել, առավել եւս երեխաներին, նա վերանայեց իր կյանքը և որոշեց ամեն ինչ անել այն փոխելու համար: Նա զբաղվեց իր քաշի նվազեցմամբ։
Գործընթացը շատ բարդ էր, բժիշկների մի քանի թիմ դուրս բերեցին Մայրային տնից, նրանք ստիպված եղան դիմել հրշեջների և կռունկի օգնությանը. Նրանն դուրս բերեցին պատուհանից:
Կնոջն արվել է 11 վիրահատություն և առանց իր կամքի ուժի և եղբորորդիներին խնամելու հուսահատ ցանկության, ոչինչ չէր ստացվի:
Նա լիովին փոխեց իր սննդակարգը և այժմ ուտում է բացառապես առողջ և օգտակար սնունդ։
Նա ազատվեց 400 կիլոգրամից և հիմա նման է սովորական կնոջ:
Ի դեպ, նա նույնիսկ հրավիրված էր Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» շոուին, որտեղ նա պատմեց իր կյանքի դժվարին պատմությունը: