Ներկայացնում ենք ինչպես կարտոֆիլի օգտակար հատկություններն օգտագործել կենցաղում և ոչ միայն:
1. Ժանգի մաքրում
Կարտոֆիլը երկու մասի կիսիր, կստանաս ժանգի դեմ հրաշալի միջոց: Կարտոֆիլը քսիր սպասքին, թող կես ժամ: Կոշտ սպունգով հանիր ժանգի մնացորդները: Եթե ժանգն ամբողջովին չմաքրվեց, պրոցեդուրան կրկնիր:
2. Արծաթե իրերի փայլեցում
Կարտոֆիլ եփել, արգանակն օգտագործել որպես մաքրող միջոց: Արծաթը դիր եփուկի մեջ, թող 25-30 րոպե, հետ հանիր և լավ սրբիր:
3. Կաշվե կոշիկի փայլեցում
Կարտոֆիլը երկու կես արա, մի կեսով սրբիր կոշիկը: Կոշիկը կխամրի, մի վախեցիր: Խոզանակով կամ կտորով լավ սրբիր կաշին:
4. Պլաստիկի փոխարինիչ
Պլաստիկե ափսեների շատ արտադրողներ արդյունաբերության մեջ կարտոֆիլի օսլա են օգտագործում:
5. Հիվանդությունների դեմ միջոց
Կարտոֆիլը կարող է մեղմացնել խոցի ցավը, մեջքի ցավը, ազատել այրոցից, կապտուկներից: Կարտոֆիլի հյութ ստանալու համար մի քանի կարտոֆիլ լցրու հյութաքամիչի մեջ: Համը լավացնելու համար կարելի է գազարի հյութ ավելացնել:
6. Դդեղաթրջոց աչքերի տակ
Կարտոֆիլի երկու շերտ դիր աչքերիդ դեղաթրջոցի պես, թող 20-25 րոպե:
7. Մաշկի խնամք
Կարտոֆիլը պայքարում է պզուկների, ուգրիների, ճարպային փայլի դեմ, մաքրում և նեղացնում է ծակոտիները: Մաշկի խնամքի համար կարտոֆիլի օգտագործման առաջին եղանակ՝ կես հում կարտոֆիլով սրբիր խնդրահարույց մասերդ, 2 րոպե անց դեմքդ ողողիր ջրով և չորացրու անձեռոցիկով: Երկրորդ միջոց՝ բլենդերով կարտոֆիլը մանրացրու, ստացված շիլան դեմքիդ դիր որպես դիմակ: Դիմակը լվա 10-15 րոպե անց: Մաշկդ կփայլի, հարթ և մաքուր կլինի:
8. Գունավոր լուսանկարներ
Հնում լուսանկարիչները կարտոֆիլն օգտագործում էին գունավոր լուսանկար ստանալու համար:
9. Բնական մարտկոց
Էներգիա անջատելու կարտոֆիլի հատկության շնորհիվ՝ այն կարելի է բնական մարտկոց համարել: