Կան մազաթափության դեմ որոշ պրոցեդուրաներ, որոնց մեծ մասն ագրեսիվ են, այդ թվում՝ լազերային բուժումը, մազերի վերականգնման վիրահատությունը կամ փոխպատվաստումը: Բայց կա բնական այլընտրանք, որն արդյունավետ է, ամբողջովին անվնաս:
1. Մոշ
Ամենահզոր հատապտուղն է մազերի աճի համար: Հարուստ է А, В, С, Е, К վիտամիններով, հակաօքսիդանտներով, բջջանյութով, հանքանյութերով՝ ֆոլաթթվով, մանգանով, կալիումով, նիացիոնով, պղնձով, մագնեզիումով:
Նաև պարունակում է ֆիտոնուտրիենտներ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի, ծերացման, շատ այլ նյարդաբանական հիվանդությունների դեմ:
2. Բոյզեն հատապտուղ (մոշի և ազնվամորու հիբրիդ)
Հարուստ է ֆոլաթթվով, մանգանով, վիտամին К-ով, ճարպով և խոլեստերինով:
3. Ֆեյխոա
Հարուստ է կալիումով, վիտամին С-ով, հակաուռուցքային և խոլեստերինը նվազեցնող ուժեղ հատկություններ ունի:
4. Նուռ
Վերականգնում է մազերը, խթանում դրանց աճը, ամենաուժեղ հակաօքսիդանտներից է:
5. Մասուր
Հարուստ է կալցիումով, մանգանով, վիտամին C-ով, օգտագոծվում է մաշկի բնական խնամքի համար:
6. Ելակ
Հարուստ է ֆոլաթթվով, կալիումով, վիտամին C-ով, մանգանով: