Կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ մազապուրծ փախչում են

Սիրելու և սիրվելու, իսկ հետագայում էլ ընտանիք կազմելու ցանկություն ունի ցանկացած աղջիկ: Սակայն ոմանք հասնում են իրենց ցանկալիին, իսկ մյուսներն այդպես էլ չեն լսում այդքան բաղձալի «արի ամուսնանանք»-ը:1. Դերասանուհի: Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չափազանց հետաքրքիր և առեղծվածային է: Նա միշտ ցանկացել է առանձնանալ և տարբերվել մյուսներից և հնարել է իր համար մի կերպար, որը և հիանալի կերպով մարմնավորում է առօրյայում:Ինչու է նա փախչում։ Ամեն բանում պետք է չափը ճանաչել: Տղամարդիկ ունակ չեն մեծ քանակությամբ տարօրինակություններ և յուրօրինակություններ ընկալելու, ուստի ձեր չափազանց յուրահատուկ լինելը նրան կսկսի լարել և վանել: Վաղ թե ուշ նա կզգա, որ դուք ինչ-որ խաղ եք խաղում, որը հենց դուք էլ հնարել եք, և կանոններն էլ միայն ձեզ են հայտնի:2. Ստեղծագործ անձնավորություն: Ինչպես բացահայտել։ Նրա ստեղծագործ հոգին արտահայտվում է ոչ թե արվեստի գործեր ստեղծելով, այլ չափազանց փոփոխական և անկայուն բնավորություն ունենալով: Այս վայրկյանին նա ուսում է սա, մյուսին՝ նա, հաջորդին էլ՝ մեկ այլ բան, և այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, սակայն սիրելիից պահանջում է ըմբռնողական մոտեցում:Ինչու է նա փախչում։ Նման կնոջ կողքին երբեք չես կարող իմանալ, թե հաջորդ վայրկյանին ինչ է լինելու: Սա հոգեկան վիճակը շարունակ լարվածության մեջ է պահում, և գալիս է մի պահ, երբ տղամարդն սկսում է կարծել, որ նա է այդ ամենի պատճառը:3. Ամենագետիկ: Ինչպես բացահայտել։ Ահա նա, ով ամեն բան գիտի այն մասին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Նա գնացել է բոլոր հնարավոր սեմինարների՝ տղամարդուն գայթակղելուն և պահելուն նվիրված, իսկ նրա տան գրադարակները լի են ամուր ընտանիք կազմելուն նվիրված գրքերով: Նա առհասարակ ամեն բանից է խիստ տեղեկացված և միշտ ունի իր սեփական կարծիքը:Ինչու է նա փախչում։ Դասախոսական տոնով ամեն բանի մասին «մասնագիտական» կարծիք հայտնող աղջիկը միանգամից վանում է տղամարդկանց և առաջացնում անպայմանորեն նրան հակաճառելու և սխալ հանելու ցանկություն:4. Պիերո: Ինչպես բացահայտել։ Նրա մոտ ամեն բան վատ է. կյանքը դժվար է, կազմվածքը՝ իդեալից հեռու, կարիերան՝ չստացված, դե եղանակն էլ մյուս կողմից է նյարդայնացնում: Նա շարունակ վատ, դեպրեսիվ և ապատիկ տրամադրության մեջ է և ունակ չէ որևէ փոփոխություն անելու իր կյանքում:Ինչու է նա փախչում։ Տղամարդը պաշտպան է, այլ ոչ հոգեթերապևտ: Ամեն անգամ, երբ նա տեսնում է, որ աղջիկը շարունակ տրտնջում է և ամեն բան անում է տառապյալի տեսքով, նրա մոտ առաջանում է վազելու, շատ արագ վազելու ցանկություն, որ հանկարծ ինքն էլ չվարակվի այդ հիրվանդությամբ:5. Ամուսնության հողի վրա խանգարված: Ինչպես բացահայտել։ Այս աղջկա կյանքի գերագույն նպատակն ամուսնությունն է: Նա շարունակ փնտրտուքների մեջ է, քանի որ նա մանրակրկտորեն ամեն բան արդեն պլանավորել է, և միակ բանը, որ պակասում է, փեսացուն է: Տղամարդու հետ ծանոթության ժամանակ նա իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նրա միակ ուղին դեպի ՔԿԱԳ-ն է (ЗАГС):