Բոլորը գիտեն, որ գեղեցիկ ժպիտի գրավականը բերանի առողջ խոռոչն է: Սակայն մեզնից շատերը անտեսում են այդ փաստը: Ներկայացնում ենք ատամները սպիտակեցնելու ու ատամնաքարերից ազատվելու հիանալի միջոց:
Անհրաժեշտ բաղադրիչները- Աղ
- Ջուր
- Ջրածնի պերօքսիդ
- Ատամի խոզանակ
- Բաժակ
- Ատամնաթել
- Բերանի խոռոչի ողողման հեղուկ
Պատրաստման եղանակը1․ Խառնեք 1 ճաշի գդալ սոդան ½ թեյի գդալ աղի հետ: Թրջիր ատամի խոզանակը ջրի մեջ ու մաքրիր ատամներդ ստացված խառնուրդով 30 վայրկյան:
2․ Ապա 100 գրամ ջրին ավելացրեք 100 գր ջրածնի պերօքսիդ: Ողողեք ստացված խառնուրդով բերանի խոռոչը:
3․ Օգտագործեք ատամնաթել՝ մաքրելու ատամների մակերեսը փառից:
4․ Ողողեք բերանի խոռոչը ողողման հեղուկով։ Լավ կլինի, որ այն սպիրտ չպարունակի:
Այդ պրոցեդուրան տեսանելի արդյունք կտա, եթե այն կրկնեք 7 օրը մեկ՝ ոչ հաճախ: 2 ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: