Կենդանակերպի 3 նշան, ում համար սիրելն ամենաբարդն է

Աղեղնավոր:Աղեղնավորները հեշտ են սիրահարվում, բայց չափազանց բարդ են սիրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են, սիրուն հավատում են ավելի, քան մյուսները: Երբեմն վերադառնում են նախկին հարաբերություններին, բայց կարծում են, որ բաժանման մեղավորն իրենք չեն եղել: Աղեղնավորները պերֆեկցիոնիստ են, միշտ պատասխանատվություն են կրում իրավիճակի համար: Արդյունքում՝ սխալների վրա սովորելու փոխարեն՝ նրանք կենտրոնանում են նախկինում ապրած ցավի վրա և վախենում սիրել:Այս ամենի հետևանքով Աղեղնավորները վանում են մարդկանց և միայնակ մնում: Իրենց արժևորելու փոխարեն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են վատ բաների վրա, որոնց մասին լսել են ուրիշներից՝ այդ կերպ կախման մեջ ընկնելով մյուսների կարծիքից: Աղեղանավորին ուժեղ զուգընկեր է հարկավոր, ով նրան կդրդի կանգ առնել, չդիտարկել այլ տարբերակներ և հնարավորություններ: Այո՛, Աղեղանավորները գերադասում են միայնակ մնալ, քան լինել մեկի հետ, ով արժանի չէ սիրո:Ցուլ:Անասելի կամակոր են, վստահում են միայն իրենց և փոքրաթիվ մարդկանց: Մարդկանց, ովքեր հետաքրքրում են իրենց, հաճախ թույլ չեն տալիս մուտք գործել իրենց շրջապատ, քանի որ սիրում են երկար մտածել՝ արդյո՞ք նա արժանի է ուշադրության և ժամանակ հատկացնելու: Ցուլերն արտաքինից սառն են, բայց հոգատար են, սիրառատ: Կարծում են, թե էմոցիաները թուլության նշան են, այդ պատճառով փորձում են թաքցնել դրանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են վերահսկել իրավիճակը: Դա նշանակում է, որ Ցուլերին պասիվ զուգընկեր է հարկավոր: