Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նատաշա Ռայթսոնը սովորական տնային տնտեսուհի է։ Մի օր նա ցանկացավ դստերը նվեր գնել խաղային խոհանոց: Շրջելով մեկ տասնյակ խանութներով՝ կինը հասկացավ, որ լավ խոհանոցն իր համար մատչելի չի լինի, րսկ նա չէր ցանկանում էժանը գնել։

Փորփրելով ինտերնետը` Նատաշան մի քանի հիանալի գաղափար գտավ, թե ինչպես ինքնուրույն պատրաստել մանկական կահույքի այս տարրը։

Ավտոտնակում կինը գտավ հին ու անհարկի հեռուստացույցի պահարան ու անցավ աշխատանքի։ Մինչ այդ նա երբեք չէր վերանորոգել հին կահույքը, բայց ինչ ասես չես անի հանուն դստեր։

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նատաշան կարողանում էր աշխատել միայն այն ժամանակ, երբ երեխան քնած էր, ուստի ամբողջ գործընթացը ձգձգվեց 4 ամիս:

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նախ լվացարանի համար անցք բացվեց։ Մինչ այդ նա կաբինետը սպիտակ ներկեց երկու շերտով։

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Իսկ այստեղ կլինի վառարան։

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Երբևէ նկատե՞լ եք, որ շան ամանը իդեալական է որպես լվացարան:

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նրբատախտակ ամրացվեց պահարանի հետևի մասում՝ որպես խոհանոցային գոգնոց։

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նատաշան դրա վրա պաստառ կպցրեց և վառարանի մակերես նկարեց:

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Իսկ վերջին շտրիխը խոհանոցային պարագաներով և դստեր սիրելի մուլտհերոսի կերպարով վարագույրներն էին։

Մայրիկը հին պահարանից իսկական խաղային խոհանոց է պատրաստել դստեր համար։ Հիանալի գաղափար

Նատաշան շատ էր փորձում ուրախացնել իր փոքրիկ դստերը։ Թեև այս խոհանոցը կատարյալ չէ, բայց այն պատրաստված է մայրիկի ձեռքերով՝ մեծ սիրով։

Հարկ է նշել, որ հին կահույքի վերամշակումը նրան շատ ավելի քիչ արժեցավ, քան նոր մանկական խոհանոց գնելը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: