Կարո՞ղ եք այս լուսանկարում 26 սխալ գտնել:
Հուշում:
Ուշադրություն դարձրեք տեղի ունեցողի տրամաբանությանը: Լուսանկարում բազմաթիվ դետալներ կան, որոնք իրականում չեն կարող գոյություն ունենալ:
Պատասխան
Քամին միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով է փչում. ծուխը գնում է աջ, ճյուղերը ձախ են թեքվում:
Եղանակները տարբեր են. ծառերի մի մասը տերևներ ունեն, մյուսները՝ ոչ:
Դաշտը միևնույն ժամանակ ցանում են և հավաքում:
Ձիու վրա սանձ չկա:
Ձին գնում է արդեն իսկ վարած հատվածի ուղղությամբ:
Չկա մարդ, ով պահում է ձիաքարշ գութանը:
Վարելահողի վրա ծառեր են աճել:
Սոճու ճյուղերից մեկն այլ ծառի ճյուղ է:
Արևի լույսն այլ կողմերից է ընկնում. մարդու ստվերը մի կողմում է, շան ստվերը՝ այլ կողմում:
Ցանցի ստվերն ալիքաձև է, ոչ թե ուղիղ:
Ցանցը 5 հորիզոնական սալիկ ունի, իսկ ստվերում միայն 4-ն է երևում:
Այն բացելու համար որևէ հարմարանք չկա:
Թփերն աճել են հենց ցանկապատի վրա:
Տունը դուռ չունի:
Վարագույրները դրսից են կախված:
Տան համեմատ՝ պատկերված մարդն անհամաչափ խոշոր է:
Ոչխարների համեմատ շունը շատ մեծ է:
Ոչխարներից մեկի ոտքը բացակայում է;
Ոչխարներից մեկի պոչը սև է:
Ոչխարներն անհամաչափորեն փոքրանում են:
Որոշ առարկաներ ստվեր չունեն:
Բակը ցանկապատված է միայն մի կողմից:
Լիճը հորիզոնից վերև է:
Սայլն անհամաչափորեն մեծ է պատկերված մարդուց:
Տան մոտ գտնվող սայլի մի անիվն ու բռնակը բացակայում են: