Թեստեր

Հետաքրքիր թեստ: Որքա՞ն եսասեր եք դուք

Այս թեստը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան շատ եք մտածում միայն ձեր մասին և արդյո՞ք ունակ եք օգնել ուրիշներին:

Որքա՞ն հաճախ եք մտածել այն մասին` եսասիրական հակումներ ունեք, թե՞ ալտրուիստական:

Երբեմն արժե պարզել, թե որ տեսակին եք պատկանում, քանի որ առանց ինքնավերլուծության մենք չենք կարողանա ոչ մի տեղ տեղաշարժվել և զարգանալ։

Հետաքրքիր թեստ: Որքա՞ն եսասեր եք դուք

1. Չե՞ք հանդուրժում քննադատությունը ձեր հասցեին

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

2. Սիրո՞ւմ եք պատմել ձեր հաջողությունների մասին

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

3. Ձեր հետաքրքրությունները մյուսների հետաքրքրություններից վե՞ր են.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

4. Ձեզ դո՞ւր է գալիս լինել գլխավորը և առաջնորդել.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

5. Դուք հաճա՞խ եք օգտագործում «ես» բառը մարդկանց հետ զրույցներում.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

6. Ձեր կյանքը կառուցվում է միայն ձեր ցանկություննե՞րի հիման վրա.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

7. Եթե խնդիրներ են առաջանում, կարծում եք, որ ուրիշնե՞րն են մեղավոր.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

8. Դուք նախանձո՞ւմ եք ուրիշների հաջողություններին.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

9. Ձեզ դո՞ւր է գալիս, երբ ուշադրության կենտրոնում եք և գովում են ձեզ.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

10. Դուք խուսափո՞ւմ եք պատասխանատվությունից այլ անձանց առջև.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

11. Դուք սիրո՞ւմ եք երկիմաստ կատակներ անել ուրիշների ուղղությամբ.

  • Այո
  • Ոչ
  • Երբեմն

Հետաքրքիր թեստ: Որքա՞ն եսասեր եք դուք

Արդյունքներ.

Եթե «այո» պատասխանը 0-ից 4 է, իսկ պատասխանների մեծ մասը «ոչ» է, ապա, ամենայն հավանականությամբ, դուք չափազանց արձագանքող եք, ունեք բարձր սոցիալական պատասխանատվություն և հաճախ եք մտածում շրջապատի զգացմունքների և անհանգստությունների մասին:

Եթե ունեք մոտ 5-7 «այո» պատասխան և «երբեմն» մոտավորապես նույնքան, ապա դուք ունեք բավականին առողջ էգոիզմ: Դուք առաջին հերթին հոգ կտանեք ձեր մասին, բայց չեք մոռանա ձեր շրջապատի մասին: Դուք ի վիճակի եք հասկանալ ինչպես ձեր կարիքները, այնպես էլ ձեր շրջապատողներինը։

Եթե պատասխանների մեծամասնությունը «այո» է (ավելի քան 7), ապա հակված եք մտածել միայն ձեր մասին: Դուք չափազանց եսասեր եք, իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ մտերիմ մարդիկ կարող են հեռանալ ձեզանից` նրանց նկատմամբ անբավարար ուշադրության պատճառով: Արժե մտածել, արդյո՞ք ձեր պահվածքը վնասակար չէ ձեզ համար։

Եթե այս աշխարհում ձեզ հարմարավետ եք զգում, և ինքներդ ձեզ ընդունում եք այնպիսին, ինչպիսին կաք, ուրեմն պետք չէ ինչ-որ բան կտրուկ փոխել: Կարևորը` սիրել ինքներդ ձեզ, աշխարհը և առողջ վերաբերմունք ունենալ կյանքի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում