Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. պատմություն, որ հուզել է հազարավոր մարդկանց

Այս պատմության հերոսն իր կյանքից մի դեպք է պատմում ընթերցողներին ցույց տալու համար, թե որքան շատ է պետք գնահատել հարազատներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը…«Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով: Մի օր, երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինն արժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է: Իհարկե, ես համաձայնեցի, քանի որ հորս մահից հետո, իսկ դա 19 տարի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում:Մայրս շատ զարմացավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Նա վախեցավ՝ մտածելով, որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց ես հանգստացրի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում, մայրիկս՝ նույնպես: Երբ ես հասա նրա տան մոտ, դատելով իր տեսքից, հասկացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրիկիս համար, քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համեստորեն և մի փոքր տխուր հայացքով վրաս էր նայում: