Եթե Ձեր զուգընկերը խնդրում է անել այս 7 բաները, ապա անհապաղ հեռացե՛ք նրանից

Ամուր հարաբերություններ կառուցելու համար փոխադարձ սիրո հետ մեկտեղ կարևոր է նաև փոխադարձ վստահությունն ու հարգանքը։Եթե Ձեր զուգընկերը խնդրում է անել այս 7 բաները, ապա դա խոսում է հարգանքի, վստահության ու նաև սիրո բացակայության մասին։Մեծ փոփոխության գնալ: Սանրվածքի նոր ձև կամ նմանատիպ այլ բաներ առաջարկելը լիովին նորմալ է, սակայն եթե Ձեր զուգընկերը Ձեզ խնդրում է այնպիսի մեծ փոփոխությունների գնալ, ինչպիսիք են կարիերայի, կրոնի, ուսման կամ Ձեր անհատականության հիմքը կազմող նմանատիպ այլ բաների փոփոխությունը, ապա դա լուրջ ահազանգ է։Մասնագետները պնդում են, որ հարաբերություններում անչափ կարևոր է չփորձել կառավարել զուգընկերոջը։ Լավ զուգընկերը փոխարենը Ձեզ փոխել փորձելու՝ կաջակցի Ձեզ՝ հասնելու Ձեր նպատակներին։Իսկ եթե անհամաձայնություն է առաջանում որևէ բանի շուրջ, ապա առողջ հարաբերությունների դեպքում զույգերը փորձում են զրուցել ու հասնել փոխհամաձայնության։Տալ Ձեր հեռախոսի գաղտնաբառը: Բնական է, որ զուգընկերների միջև գաղտնիքներ չպետք է լինեն, սակայն անձնական գաղտնիությունը պետք է այդպիսին էլ մնա։ Ձեր գաղտնաբառերը պահանջելը լիովին սխալ է։Եթե Ձեր զուգընկերը մշտապես ուզում է ստուգել Ձեր նամակները, զանգերը և այլն, ապա դա լուրջ նշան է այն բանի, որ նա չի վստահում Ձեզ։ Իսկ վստահությունը առողջ ու ամուր հարաբերությունների հիմքն է. մի՛ մոռացեք այդ մասին։Օգնել նրան, քանի որ նա օգնել է Ձեզ: Իրական զուգընկերները գիտեն փոխզիջումների գնալ ու ծառայել միմյանց։Իրականում, լավագույն հարաբերությունները նրանք են, որտեղ հնարավոր չէ ասել՝ ով է ում համար ավելի շատ բան արել, որովհետև այսպիսի հարաբերություններում զույգերն ամեն բան անում են անհատույց։