Խեցգետիններ:Կին Խեցգետինները սիրում են, հավատարիմ են ու հոգատար: Նրանք շատ զգացմունքային են, սերն ու ընտանիքը շատ բարձր են գնահատում:
Կին Խեցգետիններն իրենց ամբողջությամբ նվիրում են սիրելիին և ընտանեկան կյանքին՝ վստահ լինելու համար, որ տանը երջանկություն ու ներդաշնակություն է տիրում:
Կարիճ:Կարիճներն իդեալական կին են դառնում, ումով հպարտանում է տղամարդը:
Նրանք կրքոտ են, սիրում են նորարարություններ:
Կշեռք:
Կին Կշեռքները հետաքրքիր ընկեր են և անփոխարինելի կին: Նրանք սոցիալական մարդիկ են, հարաբերություններն ամենից վեր են դասում:
Նրանք զգացմունքային են, հասկանում են՝ ինչպես է հարկավոր ապրել առանց տարաձայնությունների: Կշեռքները շատ ընկերներ ունեն, զուգընկերոջը հագեցած, հետաքրքիր, իրադարձություններով ու սիրով լի կյանք են նվիրում:
Կույս:
Սկզբնական շրջանում Կույսերը կարող են դաժան թվալ, բայց իրականում սիրող են, նվիրված: Կին Կույսերն առատաձեռն են, օգնում են զուգընկերոջը լուծել խնդիրները:
Միշտ կարող եք հույս դնել Կույսի վրա. նա հուսալի գործընկեր է ցանկացած հարցում, միևնույն ժամանակ՝ կրքոտ սիրուհի:
Ցուլ:
Հրաշալի զուգընկերներ են, ում վստահությանը հարկավոր է արժանանալ: Բայց եթե համբերատար եք և պատրաստ եք գործադրել բոլոր ջանքերը, ի վերջո կարող եք հասնել նրան, ինչ ուզում եք:
Ցուլը ձեր շուրջ կկառուցի իր աշխարհը, կանի ամեն բան երջանիկ համատեղ կյանքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: