«Արժե՞ խոպոպ կտրել» – այս հարցն են ժամանակ առ ժամանակ տալիս առանց խոպոպների սանրվածք ունեցողները:
Մենք ձեզ համար ընտրել ենք կանանց վերափոխման 10 օրինակ, որոնք որոշել են փոփոխություններ կատարել (պետք է խոստովանենք, արմատապես) արտաքինում:
Ոճաբան Ջեյն Մեթյուսի հաճախորդները, հաճախ են հեռանում ոճային խոպոպ ստանալով։
Հրավիրում ենք ձեզ դիտելու նրա աշխատանքների ընտրանին։
1. Խոպոպը կարող է շտկել դեմքի օվալը և թաքցնել լայն ճակատը
2. Ջեյն Մեթյուզը պատռված խոպոպ – վարագույրի վարպետ է` ռետրո ոճի նոտաներով: Այսպիսի տարբերակները չարաճճի երանգ են հաղորդում տեսքին:
3. Խոպոպը շեշտել է աղջկա բնական գեղեցկությունն ու հմայքը, և այժմ նրա արտաքին տեսքը դարձել է շատ հետաքրքիր և գրավիչ:
4. Սանրվածքն առանց խոպոպների «կներեն» որոշ տիկնայք, բայց դեմքը շրջանակող շերտերը նրանց դարձնում են իսկական «աստղեր»:
5. Երկու կողմերում հարդարված վարագույր – խոպոպը ոճաբանները համարում են ամենաունիվերսալը. Այն համապատասխանում է բոլորին:
6. Փողոցով քայլելիս՝ լուսանկարում պատկերված աջ կողմում գտնվող աղջիկը հաստատ կկանգնեցնի հետաքրքրված հայացքները
7. Հաստ ռետրո խոպոպները պատկերին տալիս են բոլորովին այլ երանգ. Ռոմանտիկ, համարձակ, ինտրիգային
8. Գանգուր խոպոպ – 2020/21 աշուն – ձմեռ նորաձևության սեզոնի միտումներից մեկը: Վերջապես, ուրախ գանգուրների երջանիկ տերերը կարող են ցույց տալ իրենց գանգուրները իրենց ողջ փառքով:
9. Պատկերն արմատապես փոխելու ամենադյուրին ճանապարհը խոպոպ ձեռք բերելն է:
10. Խոպոպն ու «շեգգի» սանրվածքը կարծես միմյանց համար են ստեղծվել։
Իսկ դուք պատրա՞ստ եք այն կտրուկ փոփոխությանը, որին կարելի է հասնել միայն մեկ համարձակ խոպոպով: