8 բան, որ պետք է ասել ծնողներին կյանքում գոնե մեկ անգամ

Մեզ համար ծնողներից թանկ և հարազատ մարդիկ չկան: Բացի կրթությունից ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է. սեր, հոգատարություն, ջերմություն և աջակցություն: Երբեմն մենք այնքան ենք տարվում գործով, որ մոռանում ենք նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կամ ասել, թե որքան շատ ենք մենք նրանց սիրում և գնահատում: Բայց երբեք ուշ չէ նրանց հայտնել Ձեր զգացմունքների մասին:1. Ես մտածում եմ ձեր մասին ամեն օր: Անգամ, երբ ես շատ զբաղված եմ, ես միշտ մտածում եմ ձեր մասին: Դուք իմ կյանքի մասնիկն եք:2. Ես անկեղծորեն շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք ինձ համար արել եք:Ես գնահատում եմ ձեր յուրաքանչյուր բարի արարքը, որովհետև ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք սիրում:3. Ես աշխարհում ամենաշատը ձեզ եմ սիրում: Ես փորձում եմ այս մասին ասել, պարզապես բառերը չեն կարող հաղորդել, թե որքան շատ եմ ձեզ սիրում:4. Ես գիտեմ, որ դուք շատ բան եք զոհաբերել հանուն ձեր երեխաների: Ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ես գնահատում եմ ձեր յուրաքանչյուր զոհաբերությունը` հանուն իմ բարեկեցիկ կյանքի: