7 բան, որ բոլոր անհաջողակներն անում են հանգստյան օրերին

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչի վրա ծախսի իր ազատ ժամանակը՝ ֆիթնեսի, գրքերի, զբոսանքի, թե՞ բազմոցի ու հեռուստացույցի։ Բայց թե ինչպիսի ժամանց ենք մենք ընտրում, հատկապես հանգստյան օրերին, երբ շատ ազատ ժամանակ կա, շատ բան է ասում, թե ինչպիսի մարդիկ ենք մենք: Առաջարկում ենք մի նյութ, որում հեղինակները վերլուծել են 11 հիմնական բաներ, որոնք անհաջողակները հիմնականում անում են հանգստյան օրերին:

Ծրագրեր չեն ունենում

Հանգստյան օրերի ամեն րոպե պլանավորելու կարիք չկա, բայց պետք է հստակ պատկերացում կազմել, թե ինչ եք անելու, ասենք, կեսօրից հետո: Եթե ​​ինքներդ ձեզ համար զբաղմունք չունեք, վերցրեք գիրք, ցուցահանդես գնացեք, զբոսնեք։ Մի վատնեք ձեր ժամանակը:

Սիրելիներին ժամանակ չեն տրամադրում

Ծանր աշխատանքային օրերը շատ ժամանակ և ջանք են պահանջում, ուստի ազատ պահ գտնելն ու այն մտերիմ մեկին նվիրելն իսկապես անհնար է լինում: Այնպես որ հանգստյան օրվա մի մասը կարելի է և նույնիսկ պե՛տք է նրանց տրամադրել։

Թողնում են, որ տեխնոլոգիան ժամանակ խլի

Կես օր կորցնե՞լ սոցցանցերի թարմացվող բովանդակությունը ոլորելու համար: Համաձայնեք, անարդյունավետ զբաղմունք է։ Իսկ այդ ժամանակը կարելի էր օգուտով անցկացնել։

Վեր չեն կենում անկողնուց

Այո, երբեմն հաճելի է ամբողջ օրն անցկացնել անկողնում՝ թերթելով գիրքը կամ սիրելի հեռուստահաղորդման դրվագը: Բայց երբ դա արդեն սովորություն է, ուրեմն իմացիր, որ կորցնում ես ինքդ քեզ։ Ոչ մի գործ քեզ չպետք է այնքան կլանի, որ դուրս հանի կյանքի կոնտեքստից (եթե դու մեծ գրող, նկարիչ կամ կոմպոզիտոր չես):

7 բան, որ բոլոր անհաջողակներն անում են հանգստյան օրերին

Ծախսում են

Ոչ միշտ է պետք սթրեսը հանել ֆինանսական միջոցներով: Սովորեք ժամանակ անցկացնել առանց դրամապանակին վնաս հասցնելու, հետո ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք:

Անընդհատ մտածում են աշխատանքի մասին

Հաճախ աշխատանքը կլանում է մեզ, բայց մենք պետք է սովորենք հանգստանալ հանգստյան օրը, գոնե աշխատանքից: Սա նոր աշխատանքային շաբաթվան պատրաստվելու միակ միջոցն է:

Զբաղված չեն լինում

Պետք է պարապուրդի մատնվել չափավոր։ Երբ չափը դուրս է գալիս շրջանակից և դառնում սովորական ժամանցի միջոց, դա վատ է: Հանգստյան օրերին հաճելի մանրուքներից հոգնելը կանոն դարձրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: