Երբեմն պատահում է, որ կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, այդ տհաճ հոտը անդրադառնում է ոտքերի առողջության վրա, կարող է ի հայտ գալ ոտքերի մաշկի և եղունգների սնկային հիվանդություն: Տհաճ հոտից կարելի է ազատվել մի շարք միջոցների օգնությամբ:
Կոշիկների ներսի մակերեսը կարելի է մշակել— քացախով
— կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով
— կոշիկների համար նախատեսված դեզոդորանտով
— ալյուրով կամ սննդային սոդայի օգնությամբ:
Հեղուկ լուծույթների օգտագործելու դեպքում բավարար է կոշիկի ներսը մաքրել այդ լուծույթով խոնավացրած լաթով: Իսկ չոր աբսորբենտների դեպքում անհրաժեշտ է դրանք լցնել կոշիկի մեջ և թողնել ողջ գիշեր, առավոտյան մաքրել ֆենի սառը օդի հոսանքի կամ փոշեկուլի օգնությամբ:
Եթե տհաճ հոտը առաջանում է ոտքերի քրտնելու հետևանքով, ապա պետք է զբաղվել ոտքերի խնամքով:
Տնային պայմաններում կոշիկը կարելի է մշակել— Անուշարի սպիրտով
— Օղու լուծությով
— Կանաչ թեյի թունդ եփուկով
— Աղով
— Ակտիվացված ածուխով
— Ջրածնի պերօքսիդով և սալիցիլաթթվով
— Քացախի լուծույթով:

Կոշիկի մեջ լցնել աղ և թողել մի քանի օր, որից հետո մաքրել ֆենի կամ փոշեկոլւի օգնությամբ:
Ակտիվացված ածուխի հաբերը լավ մանրացնել և լցնել գուլպաների մեջ, և այդ գուլպները ողջ գիշեր թողնել կոշիկների մեջ:
Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների վրա մի քանի կաթիլ եթերային յուղ կաթեցնել և դնել կոշիկներիի մեջ:
Կարելի է նաև գուլպայի մեջ աղացած սուրճ լցնել և դնել, սակայն դա տհաճ հոտն անցկացնում է կարճ ժամանակով: