Տղամարդու 5 որակ, որի հետևից ուզում ես գնալ

1. Տղամարդը, ում հետեւից ուզում ես գնալ, այս մոլորակի բոլոր մարդկանց նման սխալներ է թույլ տալիս եւ ժամանակ առ ժամանակ կասկածներ է ունենում։Ինչ-որ բանով է զբաղվում, նոր բան է փորձում, երբեմն սայթաքում ու վայր է ընկնում, բայց բարձրանում է եւ շարժվում առաջ։ Նա գիշերները սուպերհերոսի հագուստով մեքենայով չի սուրում քաղաքում, ուղղաթիռը չի կայանում երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի կրում «զիլ տղերքի» նման, մարզած մկաններով խելքահան չի անում։ Պարզապես ապրում է իր օրը 7 մլրդ մարդկանց նման, արյունն էլ կարմիր է ճիշտ այնպես, ինչպես մյուս մարդկանց մոտ։2. Շատ է աշխատումԵ՛վ իր վրա, ե՛ւ աշխարհի ընդհանուր առմամբ, քանի որ տղամարդիկ ուզում են փրկել աշխարհը, եւ դա ինձ գոհացնում է։ Ես զբաղվելու բան ունեմ, մինչեւ նա կփրկի աշխարհը։ Ես միշտ կապի մեջ եմ, նրա կողքին, հասանելի։ Քանի որ դա էլ իմ գործառույթն է։ Լինել Կին։ Սիրել, հավատալ, էներգիա տալ եւ լինել նրա կողքին։ Եվ երբեք նրա սխալները չքննարկել ուրիշ մարդկանց հետ, քանի որ կնոջ սերը սխալները քննադատելը չէ։ Եթե դա այն Տղամարդն է, որի հետեւից ուզում եք գնալ, նշանակում է, որ նա ամեն բան ճիշտ է անում։3. Երբեմն վիրավորում է իր բառերով եւ անուշադրությամբ