Ես ամուսնացած եմ, բայց շարունակում եմ հանդիպել իմ սիրուհու հետ. ամուսնու անկեղծ ստատուսը շոկի ենթարկեց նրա կնոջը

Ամերիկացի ծրագրավորող Թոմ Սեյմոնը օրերս իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Ծանոթանալով նամակի բովանդակությանը՝ դու ևս անակնկալի կգաս: Եվ այսպես, Թոմի ստատուսի տեքստը. «Վերջապես ես կխոստովանեմ:Այո՛, ես ամուսնացած եմ, բայց դա չի նշանակում, որ ես թաքուն ինչ-որ մեկի հետ չեմ հանդիպում: Մտածեք ինչ ուզում եք, բայց այդ թաքուն հանդիպումներն ինձ ուղղակի խենթացնում են: Նա գեղեցիկ է, խելացի և այնքան անկեղծ է սիրում ինձ:Նա բոլորովին նման չէ խոհանոցում միշտ հոգսերի մեջ խճճված իմ կնոջը, որի խոսակցության թեման միայն երեխաներն են, սառնարանի պարունակությունը, կոմունալ ծախսերն ու թե որքան է նա հոգնել: Ահա այս ամենից ձանձրացած ու հոգնած ես ուղղակի «գողանում» եմ իմ սիրուհուն մի քանի ժամով և վերանում իմ առօրյա կյանքից: Նրա հետ ես տեղափոխվում եմ մի աշխարհ որտեղ չկան հոգսեր, չկան պահանջներ, չկա կենցաղ ու խնդիրներ:Այո՛, հեշտ չէ ամուսնացած տղամարդուն դիմակայել կյանքի խելահեղ ռիթմին, որովհետև մենք՝ տղաներս, սիրում ենք, երբ մեր վրա հոգսեր չեն լինում, երբ դժգոհությունների ու բողոքների փոխարեն սիրո խոսքեր ենք լսում: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ իմ բոլոր ամուսնացած ընկերներին մի կարևոր խորհուրդ տալ. մի դադարեք սիրուհի ունենալ, եթե անգամ ամուսնացած եք, որովհետև միայն այդ կերպ դուք ձեզ իսկապես երջանիկ տղամարդ կզգաք: