Եթե ցանկանում ես գտնել քո կեսին, ուրեմն հրաժարվիր այս 9 բանից

Բոլորն էլ ցանկանում են սիրել ու լինել սիրված, գտնել սեփական կեսին, միասին կառուցել իրենց յուրահատուկ աշխարհն ու պարզապես լինել երջանիկ: Մեզնից շատերն էլ մնում են փնտրտուքների մեջ ու չգտնելով իրենց կեսին՝ բողոքում ճակատագրից: Սակայն պետք չէ բարդացնել: Ձեր կեսին գտնելն ավելի հեշտ է քան պատկերացնում եք: Պարզապես հրաժարվեք այս 9 բանն անելուց:1. Զարգացնել զգացմունքներ մեկի հանդեպ ով սիրում է ՁեզԵթե դիմացինը Ձեզ լավ է վերաբերվում, դա չի նշանակում, որ Դուք պետք է սիրահարվեք նրան: Դուք պետք է հաշվի առնեք համատեղելիությունն ու ջերմությունը:2. Փորձում եք Ձեր կեսին գտնել սոցիալական ցանցերումՍոցիալական ցանցերը հիանալի օգնում են շատ հարցերում, սակայն դրանք չեն օգնի Ձեզ Ձեր կեսին գտնելու հարցում:3. Կարծում եք, որ երբեք չպետք է առաջին քայլը կատարեքՍահմանել նոր կանոններ: Դա նշանակում է, որ առաջին քայլը կատարելու համար ոչ մի կանոն էլ գոյություն չունի: Անգամ այն դեպքում, եթե Դուք կին եք:4. Անառողջ զգացում, որ Դուք դեռ մենակ եքԵթե Դուք կարծում եք, որ Ձեր երջանկությունը կախված է միայն Ձեր երկրորդ կեսի հետ ունեցած Ձեր փոխհարաբերություններից, ապա դառնում եք չափազանց կախված ու կարիքավոր: Եվ դրանից էլ սկսվում է թունավոր փոխհարաբերությունների մթնոլորտը: