Շատերիս մոտ կա բոլորին չափից ավելին պատմելու վատ սովորությունը։
Անձնական և հասարակական կյանքի միջև սահման գծելը բարդ, բայց շատ կարևոր ունակություն է, որը անհրաժեշտ է յուրացնել։
Դուք պետք է կարողանաք տարբերել, քանի որ ոչ բոլորն են, որ լավ մտադրություններ ունեն։
Ահա 6 գաղտնիք, որոնց մասին չարժե ոչ ոքի պատմել։
1) Անցյալի վիրավորանքները։
Բոլորն էլ ունեն բացասական հուշեր, սակայն պետք է կարողանալ բաց թողնել նման իրավիճակները։հասկացե՛ք, որ դրանք անցյալում են, և անիմաստ է անընդհատ փորփրել և քննարկել այդ թեմաները։ Բացի այդ, եթե Դուք ամբողջ ժամանակ խոսում եք միայն ձեր խնդիրների մասին, հազիվ թե Դուք հետաքրքիր զրուցակից լինեք։
2) Նյութական առարկաներ։
Բոլորս էլ գիտենք, որ կյանքում կան որոշ իրեր, որոնք շատ ավելի թանկ արժեն, քան նրանց համար վճարված գինը։ Սակայն, երբեմն, մենք շատ ենք ուզում պարծենալ մեր նոր ավտոմեքենայով կամ հեռախոսով։ Նման խոսակցությունները ստեղծում են մեծամիտ մարդու տպավորություն։ համեստությունը հիանալի զենք է։
3) Ապագայի պլանները։Գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են ,որ Ձեր պլանները ամենայն հավանականությամբ կիրականան, եթե Դուք դրանց մասին բոլորին անխտիր չպատմեք։ Ավելի լավ է խոսեք արդյունքների մասին։
4) Եկամտի միջոցներ։Մարդկանց միայն մի խումբ կա, որ պետք է իմանա Ձեր բյուջեի դետալները. դրանք հաշվապահության աշխատակիցներն են։ Փողը երբեք էլ հրապարակային քննարկման առարկա չի եղել։ հենց Ձեր ֆինանսական դրությունը հայտնի է դառնում, մարդիկ սկսում են Ձեզ այլ աչքով նայել։
5 ) Բարի գործեր։Հնարավոր է՝ Դուք լսել եք, որ բարի գործերը դրական կարմա են առաջացնում։ Բայց հենց Դուք սկսում եք հպարտանալ Ձեր կատարած բարի արարքով՝ վերանում է ամբողջ դրական էֆեկտը։
6) Ընտանեկան խնդիրներ։Ընտանիքը խիստ անձնական է, և պարտադիր չէ, որ շրջապատողները իմանան, թե այնտեղ ինչ է կատարվում։ Բացի այդ Ձեր կողակցին շատ տհաճ կլինի իմանալ, որ դուք նրան քննարկում եք օտար մարդկանց հետ։
Իսկ ի՞նչը դուք երբեք չեք պատմի ուրիշներին։ Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: