Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում

Յուրաքանչյուր կին երազում է գտնել իր միակ և անկրկնելի տղամարդուն։ Սակայն երբեմն պատահում է, որ տղամարդը մի քանի տարվա համատեղ կյանքից հետո թողնում ու հեռանում է, իսկ բացատրությունն էլ մեկն է. «Այլևս չեմ սիրում»։1. Երբ կինն ունի իր կարծիքըՈւժեղ կինը ոչ միայն սեփական կարծիք ունի, այլև կարող է արտահայտել այն։ Ընդ որում դա անում է կշռադատված, դիմացինի նկատմամբ հարգանքով, նրան նախօրոք լսելով։2. Կարողանում է ընդունել իր սխալներըԵթե իրադարձություններն այլ կերպ են զարգանում կամ այլ հանգամանքներ են ծագել, որոնք նա հաշվի չէր առել, ուժեղ կինը միշտ անկեղծորեն խոստովանում է իր սխալը և այլ տարբերակներ է փորձում։