Անտանելի հնգյակ։ Շփման մեջ ամենաբարդ Կենդանակերպի նշանները

12 Կենդանակերպի նշաններից մենք ընտրել ենք նրանց, որոնց մոտ գերիշխում են ագրեսիվությունը, վրեժխնդրությունն ու կամակորությունը։ Իմանալով այս յուրահատկությունները, հեշտ կլինի հարաբերություններ կառուցել շրջապատի հետ։Եկեք տեսնենք, թե Կենդանակերպի նշաններից ո՞ր հինգ նշաններն են համարվում բարդ շփման մեջ։ԱյծեղջյուրՀինգերորդ տեղում Այծեղջյուրներն են: Նրանք անկեղծորեն վստահ են, որ իրենց խոսքն օրենք է: Այս պարզ կանոնը խախտողներին դժվար օրեր են սպասվում: Այծեղջյուրները նախընտրում են շփվել նրանց հետ, ում արժանի են համարում: Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը մեծ չէ, այս մոլորակի վրա այնքան էլ շատ թագավորներ ու թագուհիներ չկան: Բացի այդ, դժվար է Այծեղջյուրներին ստիպել իրենց կամքին հակառակ ինչ-որ բան անել: Լավագույն դեպքում նրանք հակիրճ «ոչ» կասեն, և չեն էլ մտածի բացատրել պատճառը:ՋրհոսՀետաքրքիր է, բայց փաստ է. չորրորդ տեղում ինտելեկտուալ Ջրհոսներն են: Նրանք խելացի են, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլն ու հասնել առաջադրած նպատակին: Երբեմն նրանց դրական հատկանիշները վերածվում են բռնարարության և իրենց կամքը սկսում են թելադրել ուրիշներին. «Ես դա արեցի, դու նույնպես պարտավոր ես»: Բացի այդ՝ Ջրհոսները չեն խորշում մեղքն ուրիշների վրա բարդել՝ իրենց արդարացնելու համար: