Կենդանակերպի այս նշաններն ուղղակի երջանիկ աստղի տակ են ծնվել

Արևելյան հորոսկոպում աստղաբաններն առանձնացնում են կենդանակերպի մի քանի նշաններ, որոնք ի ծնե հաջողակ են ճակատագրի հարցում: Հատկապես այս նշանների համար ավելի հեշտ է կյանքում հասնել նպատակներին: Իմացեք` դուք ևս համարվո՞ւմ եք Ճակատագրի սիրելին` ըստ ձեր հորոսկոպի նշանի:Արևելյան հորոսկոպի նշանները առանձնանում են մի քանի խմբի` ըստ բախտի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկություններն ու հարաբերությունը Ճակատագրի հետ:Նախաձեռնող նշաններ (Վիշապ, Կապիկ, Ձի): Կյանքում հաջողությունները կենդանակերպի այս նշանների մոտ այնքան էլ շատ չէ, որքան կուզեին: Հաջողության բացակայության պատճառով ստիպված են կյանքը կոմպեսացնել իրենց աշխատասիրությամբ, համառությամբ և աշխարհի հանդեպ ունեցած լավատեսությամբ: Վիշապի, Կապիկի և Ձիու նշանի տակ ծնված մարդիկ ստիպված են հույսը միշտ միայն իրենց վրա դնել: Ըստ արևելյան հորոսկոպի՝ կարելի է ասել, որ այս նշաններն իրենք են կառուցում իրենց ճակատագիրը:Պիոներական նշաններ( Խոզ, Այծ, Աքաղաղ): Այս նշանների կյանքում մշտապես մի տենդենցին մյուսն է հետամուտ լինում:Սկզբում նրանք այրվում են որևէ գաղափարով, ամեն ինչ գնում է շատ լավ, իսկ բախտի առումով իրենց հասնող չկա: Սակայն որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի հանդեպ և թողնում սկսածը: