Տղամարդկանց միջին տարիքի ճգնաժամ

Նվիրվում է ուժեղ սեռին: Այն ժամանակահատվածը, երբ տղամարդը ըմբռնման հատկապես սուր կարիք ունի, կոչվում է միջին տարիքի ճգնաժամ: Դա պետք է հաշվի առնել, որովհետեւ այդ պահին ձեր սիրելիի նյարդային համակարգը հատկապես զգայուն եւ հուզված է:

Որպես կանոն, տղամարդկանց միջին տարիքի ճգնաժամն ուղեկցվում է որոշակի ախտանիշներով: Եթե ձեր ամուսինն իր բնույթով շատ պատասխանատու եւ նախաձեռնող տղամարդ է, քառասունից հետո, նախկին թեթեւության եւ արագության կորուստը զգալով, կարող է դեպրեսիայի վիճակում հայտնվել: Մի զարմացեք, եթե այդ ժամանակաշրջանում ձեր ամուսինը նվնվան դառնա, անընդհատ ամեն ինչից դժգոհի եւ բողոքի կյանքից: Համբերություն ունեցեք, դա ընդմիշտ չէ:

Միջին տարիքի ճգնաժամի ընթացքում տղամարդը ենթակա է վշտանալու նվազագույն պատճառներով, ինչպես երեխան, որը խնդրում է, որ իրեն հանգիստ թողնեն, ձայնը բարձրացնում է ձեր եւ երեխաների վրա: Ճիշտ է, հաջորդ օրը նա կարող է արթնանալ, ասես ոչինչ չի եղել, լիովին հանգիստ, բայց դա ընդամենը մինչեւ առաջին գրգռիչը, որը կարող է լինել ինչ ասես, որովհետեւ նրա հոգեկան աշխարհն այնքան էլ կայուն չէ: Տղամարդկանց մոտ միջին տարիքի ճգնաժամի նշան է տրամադրության հաճախակի փոփոխությունը, քմահաճ անչափահասի պահվածքին նման պահվածքը: Նման իրավիճակում տղամարդիկ ի վիճակի են սխալ քայլեր անել` տարվել մոլախաղերով, ալկոհոլով կամ էլ ավելի լուրջ որեւէ բանով:

Ինչպես ասվում է, եթե պահանջարկ կա, անպայման կլինի նաեւ պատասխան: Թանկագին կանայք, մենք իզուր չենք կոչվում հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ինչից հետեւում է, որ բնությունը մեզ օժտել է շատ կարեւոր կարողությամբ` գեղեցիկը նվիրել, իսկ դա հավաքական հասկացություն է:

Գեղեցիկ կարելի է կորչել սերը, ազնվությունը, ըմբռնումը, հոգատարությունը, ուշադրությունը, քնքշությունը, գուրգուրանքը, համբերությունը, հարգանքը, նվիրվածությունը: Բարու այս ամբողջ զինանոցին տիրապետելով եւ գործնականում ճիշտ կիրառելով այն սեփական ամուսնու նկատմամբ, դուք նրան կօգնեք հաղթահարել այդ ժամանակաշրջանը` պահպանելով ընտանիքը եւ նախկին հարաբերությունները: Հավատացեք, երբ ձեր սիրելին «ամրանա», չի կարողանա չնկատել ձեր վեհանձնությունը եւ անպայման ըստ արժանվույն կգնահատի:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: